Հեզբոլլահի անդամ.«Լիբանանը Արաբիայի դավաճանության գինն է վճարում»
Լիբանանի Հեզբոլլահի ավագ անդամ Շեյխ Նաբիլ Ղաուղն ասել է.«Սիրիայի ու Լիբանանի վրա հարձակվելու Իսրայելի ռեժիմի համարձակությունը և Լիբանանի նավթի ու գազի պաշարների նկատմամբ այդ ռեժիմի ագահությունը՝ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները նորմալացնելու Արաբիայի նախաձեռնության արդյունքն են»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը:
Շեյխ Նաբիլ Ղաուղը հավելել է. «Արաբիան Իսրայելին համարձակություն է տվել ոտնձգություն իրականացնել տարածաշրջանի դեմ և հարձակվել Սիրիայի վրա ու կողոպտել Լիբանանի հարստությունը: Լիբանանի իրավունքների դեմ ոտնձգությունը կանխող միակ գործոնը եղել է բանակի, ժողովրդի ու դիմադրության հզորությունը»:
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Սաթրֆիլդի՝ այդ երկիր կատարած մի քանի այցերին, Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամը հստակեցրել է.«Լիբանանը կարող է նավթային հարստությունների բնագավառում հասանելիություն ունենալ իր բոլոր իրավունքներին: Առանց Դիմադրության, Լիբանանը չի կարող վերջ դնել միջազգային ճնշումներին»:
Շեյխ Նաբիլ Ղաուղն ասել է.«Լիբանանի խորհրդարանական ընտրությունները քայլեր են օրինական կառույցների ու հաստատությունների վրա հիմնված երկրի կերտման ուղղությամբ»:
Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի մայիսի 6-ին: