Հեզբոլլահի անդամ.«Լիբանանը Արաբիայի դավաճանության գինն է վճարում»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85195-Հեզբոլլահի_անդամ._Լիբանանը_Արաբիայի_դավաճանության_գինն_է_վճարում
Լիբանանի Հեզբոլլահի ավագ անդամ Շեյխ Նաբիլ Ղաուղն ասել է.«Սիրիայի ու Լիբանանի վրա հարձակվելու Իսրայելի ռեժիմի համարձակությունը և Լիբանանի նավթի ու գազի պաշարների նկատմամբ այդ ռեժիմի ագահությունը՝ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները նորմալացնելու Արաբիայի նախաձեռնության արդյունքն են»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2018 14:21 Asia/Tehran
  • Հեզբոլլահի անդամ.«Լիբանանը Արաբիայի դավաճանության գինն է վճարում»

Լիբանանի Հեզբոլլահի ավագ անդամ Շեյխ Նաբիլ Ղաուղն ասել է.«Սիրիայի ու Լիբանանի վրա հարձակվելու Իսրայելի ռեժիմի համարձակությունը և Լիբանանի նավթի ու գազի պաշարների նկատմամբ այդ ռեժիմի ագահությունը՝ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները նորմալացնելու Արաբիայի նախաձեռնության արդյունքն են»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը:

Շեյխ Նաբիլ Ղաուղը հավելել է. «Արաբիան Իսրայելին համարձակություն է տվել ոտնձգություն իրականացնել տարածաշրջանի դեմ և հարձակվել Սիրիայի վրա ու կողոպտել Լիբանանի հարստությունը: Լիբանանի իրավունքների դեմ ոտնձգությունը կանխող միակ գործոնը եղել է բանակի, ժողովրդի ու դիմադրության  հզորությունը»:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Սաթրֆիլդի՝ այդ երկիր կատարած մի քանի այցերին, Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհրդի անդամը հստակեցրել է.«Լիբանանը կարող է նավթային հարստությունների բնագավառում հասանելիություն ունենալ իր բոլոր իրավունքներին: Առանց Դիմադրության, Լիբանանը չի կարող վերջ դնել միջազգային ճնշումներին»:

Շեյխ Նաբիլ Ղաուղն ասել է.«Լիբանանի խորհրդարանական ընտրությունները  քայլեր են  օրինական կառույցների ու հաստատությունների վրա հիմնված երկրի կերտման ուղղությամբ»:

Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի մայիսի 6-ին: