Սեյեդ Հասան Նասրոլլահ. Թշնամին սադրիչ քայլեր է ձեռնարկում դիմադրության առանցքի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85231-Սեյեդ_Հասան_Նասրոլլահ._Թշնամին_սադրիչ_քայլեր_է_ձեռնարկում_դիմադրության_առանցքի_դեմ
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նախագծի պարտությանն, ասել է. «Այսօր պիտի քաղենք մեր ցանածի պտուղը և մեր գլխավոր նվաճումը դիմադրությանը ցուցաբերվող աջակցությունն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2018 03:44 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրոլլահ. Թշնամին սադրիչ քայլեր է ձեռնարկում դիմադրության առանցքի դեմ

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նախագծի պարտությանն, ասել է. «Այսօր պիտի քաղենք մեր ցանածի պտուղը և մեր գլխավոր նվաճումը դիմադրությանը ցուցաբերվող աջակցությունն է»:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը շաբաթ օրը Լիբանանի արևելյան Բեաալբաք քաղաքում ունեցած ելույթում հայտարարել է. «Տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նախագծերի ձախողումից և ԻԼԻՊ-ի կրած պարտությունից հետո, թշնամին սադրիչ նոր քայլեր է ձեռնարկում դիմադրության դեմ»:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը Հեզբոլլահ շարժման դաշնակիցներին կոչ է արել արտաքին ու ներքին դավադիր քայլերի դիմաց աջակցություն ցուցաբերել դիմադրությանը:

Սեյեդ Հասան Նասրոլլահն իր ելույթի մի այլ բաժնում անդրադառնալով Լիբանանի առաջիկա ընտրություններին, ասել է. «Խորհրդարանում ու կառավարության կազմում  Հեզբոլլահի ներկայացուցիչների ներկայության գլխավոր նպատակը դիմադրությանն աջակցություն ցուցաբերելն է և այդ նպատակն իրականացվելու է»:

«ԱՄՆ-ն ու Արաբիան ուշի ուշով հետևում են առաջիկա ընտրություններում Հեզբոլլահի հավաքած ձայներին և ընտրություններին տարբեր տեսակետների ներկայությունը ողջունելի է»,-հայտարարել է Սեյեդ Հասան Նասրոլլահը:

Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: