Լավրով. «Ահաբեկչական խմբերը Սիրիայում հրադադարի կողմերի մեջ չեն ընդգրկվում»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85381-Լավրով._Ահաբեկչական_խմբերը_Սիրիայում_հրադադարի_կողմերի_մեջ_չեն_ընդգրկվում
Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է. «Ահաբեկչական «Ահրար Ալ-Շամ» և «Ջեյշ Օլ Էսլամ» խմբերը Սիրիայում հրադադարի կողմեր չեն համարվում ՝ «Ալ-Նոսրա»-ի հետ համագործակցելու պտճառով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 13:06 Asia/Tehran
  • Լավրով. «Ահաբեկչական խմբերը Սիրիայում հրադադարի կողմերի մեջ չեն ընդգրկվում»

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է. «Ահաբեկչական «Ահրար Ալ-Շամ» և «Ջեյշ Օլ Էսլամ» խմբերը Սիրիայում հրադադարի կողմեր չեն համարվում ՝ «Ալ-Նոսրա»-ի հետ համագործակցելու պտճառով»:

«Ռուսիա Ալ-Յոմ» գործակալության փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Սերգեյ Լավրովն ասել է. «Հրադադարի ռեժիմը չի տարածվում ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող ռազմական գործողությունների վրա»:

Ռուսական կործանիչներով ահաբեկիչների դեմ պայքարը չի ընդգրկվում Արևելյան Ղութայում  հաստատված հրադադարի պայմանների մեջ:

«Սիրիայում քիմիական զենքերի կիրառման մասին նոր շշուկները տարածվում են հրադադարի համաձայնությունը տապալելու նպատակով». ավելացրել է Լավրովը:

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Վաշինգտոնը պետք է բացատրություն ներկայացնի իր քայլերի մասին, որոնց պատճառով խախտվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շաբաթ օրն ընդունել է Սիրիայում 30-օրյա հրադադարի հաստատման մասին բանաձև, ըստ որի ողջ Սիրիայում մեկ ամսյա հրադադար է հաստատվելու:

Բանաձևում նշվում է, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ալ-Նուսրա» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող ռազմական գործողությունների վրա: