ԱՄՆ-ն պատրաստ է Սիրիայի հակամարտության ռազմական լուծմանը. Բայդեն
Հունվար 23, 2016 14:05 Asia/Tehran
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Սիրիայի հակամարտության ռազմական լուծմանը, եթե քաղաքականն անհնար լինի: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:
Սպասվում է, որ միջսիրիական բանակցությունները պետք է սկսվեն Ժնեւում հունվարի 25-ին: Մինչ այդ ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրան պետք է ավարտի խորհրդակցությունները կարգավորման բոլոր մասնակիցների հետ:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտնել էր այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է ցամաքային գործողություն սկսել Իրաքում ու Սիրիայում:
news.am
23/1/2016
Պիտակ