Մոսուլի արևմուտքում քրիստոնյաների եղբայրական գերեզման է հայտնաբերվել
Իրաքի անվտանգության ուժերն ուրբաթ օրը Մոսուլ քաղաքի արևմուտքում քրիստոնյաների եղբայրական գերեզման են հայտնաբերել:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ անվտանգության ուժերի աշխատակիցներից մեկը հայտարարել է. «Իրաքի անվտանգության ուժերը Մոսուլի արևմուտքում գտնվող «Բադուշի» մերձակա «Հալիլայի» տարածքում հայտնաբերել են ԻԼԻՊ-ի կողմից սպանված 40 քրիստոնյաների դիակներ՝ ամփոփված եղբայրական գերեզմանում»:
Իրաքի անվտանգության ուժերը չորեքշաբթի առավոտյան, տեղեկացնելով Մոսուլի հյուսիս-արևմուտքում գտնվող Բեաաջ քաղաքի Ալ-Զարքա գյուղում հայտնաբերված՝ ԻԼԻՊ-ի անդամների դիերով լցված եղբայրական գերեզմանի մասին, հայտարարել են. «Գերեզմանում ԻԼԻՊ-ի անդամների 100 դիակներ կան, որոնք մահապատժի են ենթարկվել հրաման չկատարելու կամ ներքին տարաձայնությունների պատճառով»:
Վերջին ամիսներին և Իրաքում ԻԼԻՊ-ի պարտություն կրելուց հետո ազատագրված տարածքներում տասնյակ եղբայրական գերեզմաններ են հայտնաբերվել:
Մոսուլը 2017 թվականի հուլիսի 10-ին ազատագրվեց Իրաքի բանակի և «Ալ-Հաշդ Ալ-Շաըբիի» համատեղ ջանքերի շնորհիվ: