Սիրիան երկակի կողմնորոշման պատճառով քննադատեց ՄԱԿ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85719-Սիրիան_երկակի_կողմնորոշման_պատճառով_քննադատեց_ՄԱԿ_ին
ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնում Սիրիայի ներկայացուցիչը քննադատել է այդ կազմակերպությանը՝ երկակի չափանիշների հետևող կողմնորոշման պատճառով :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2018 03:44 Asia/Tehran
  • Սիրիան երկակի կողմնորոշման պատճառով քննադատեց ՄԱԿ-ին

ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնում Սիրիայի ներկայացուցիչը քննադատել է այդ կազմակերպությանը՝ երկակի չափանիշների հետևող կողմնորոշման պատճառով :

«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Հեսամեդդին Ալան, Ժնևում գումարված մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում Սիրիայում մարդու իրավունքների հարցի հանդեպ երկակի չափանիշներով առաջնորդվելու և կողմնակալ կողմնորոշում ցուցաբերելու պատճառով, քննադատել է այդ կազմակերպությանը:

«Անհասկանալի է մնում այն երևույթը, թե ՄԱԿ-ն ինչպես է Արևելյան Ղութայում կորստի մասին վիճակագրական հստակ տվյալներ ներկայացնում, երբ այդ կազմակերպությունը որևէ հրապարակային ներկայություն չունի այդ տարածքում»,-հայտարարել է Հեսամեդդին Ալան:

Ալան ընդգծել է. «Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը աչքաթող է անում Դամասկոս քաղաքում Սիրիայի ժողովրդի կրած տառապանքները և լռում է դրա դիմաց»:

ԱՄՆ-ն ու մի քանի դաշնակից երկրներ 2014 թվականի օգոստոսից ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի շրջանակներից դուրս և առանց Սիրիայի կառավարության հետ համադրման կոալիցիան են ձևավորել:

Ամերիկյան կոալիցիան մինչ այսօր Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-ալ-Զոր և հյուսիսում գտնվող Ալ-Ռաքքա և Հալեպ նահանգներում հրի ու սրի է քաշել մեծ թվով սիրիացի անմեղ քաղաքացիների: