Սիրիան հակադարձել է երկրում քիմիական զենքեր օգտագործելու մասին տարածված կեղծ հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85961-Սիրիան_հակադարձել_է_երկրում_քիմիական_զենքեր_օգտագործելու_մասին_տարածված_կեղծ_հայտարարությանը
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Դամասկոսի կառավարությունն ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել էր, որ ահաբեկիչները ձգտում են ձևացնել, թե պետությունը քիմիական զենքեր է կիրառել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2018 07:52 Asia/Tehran
  • Սիրիան հակադարձել է երկրում քիմիական զենքեր օգտագործելու մասին տարածված կեղծ հայտարարությանը

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Դամասկոսի կառավարությունն ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել էր, որ ահաբեկիչները ձգտում են ձևացնել, թե պետությունը քիմիական զենքեր է կիրառել:

«Սպիտակ գլխարկավորներ» ահաբեկչական խմբավորումը վերջերս արևելյան Ղութայում հակագազ դիմակներ է ցրել, որպեսզի այդպիսով Սիրիայի բանակին մեղադրի քիմիական զենքերի օգտագործման մեջ:

Արևմտյան անվտանգության կազմակերպությունների հովանավորությամբ և անհիմն հայտարարություններով, ահաբեկիչները փորձում են մինչև հունիսի 13-ը՝ Սիրիայի մասին քիմիական զենքեի օգտագործումն արգելող կազմակերպության նիստի անցկացումը, այդ երկրի բանակին մեղադրել խաղաղ բնակչության դեմ թունավոր գազեր օգտագործելու:

Սիրիայի հեռուստաընկերությունը հայտարարել է, որ քիմիական զենքերի օգտագործման մեջ Սիրիայի բանակին մեղադրելն անհիմն է, որովհետև նրանց հայտարարած զոհերը երեխաներ ու սովորական բնակիչներ են և նրանց մեջ մի ահաբեկիչ անգամ չկա: