Բաշար Ալ-Ջաաֆարի.«Սիրիան բազմիցս զգուշացրել է ՄԱԿ-ին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86349-Բաշար_Ալ_Ջաաֆարի._Սիրիան_բազմիցս_զգուշացրել_է_ՄԱԿ_ին
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաաֆարին ասել է, որ Դամասկոսը զգուշացրել է ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման մասին և այդ կապակցույամբ 140 նամակ է ուղարկել ՄԱԿ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2018 07:37 Asia/Tehran
  • Բաշար Ալ-Ջաաֆարի.«Սիրիան բազմիցս զգուշացրել է ՄԱԿ-ին»

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաաֆարին ասել է, որ Դամասկոսը զգուշացրել է ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման մասին և այդ կապակցույամբ 140 նամակ է ուղարկել ՄԱԿ-ին:

Սպուտնիկ լրատվական գործակալության տված հարցազրույցում, Բաշար Ալ-Ջաֆարին ասել է.-«Սիրիայի կառավարությունը տասնյակ փաստաթղթեր է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Քիմիական զենքի կոնվենցիային, որոնք հաստատում են, որ ահաբեկչական խմբերը Սիրիայում քիմիական զենք են օգտագործում»:

Անդրադառնալով փետրվարի 22-ին Թուրքիայի սահմանի վրա Բաբ Ա-Հավի անցակետից թունավոր գազերի բեռնատար մեքենաների անցնելու մասին տեղեկատվությանը, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը ասել է.-«Այդ Նյութերը տրամադրվել են ահաբեկիչներին, որոնք դրանք օգտագործել են օկուպացված տարածքներում խաղաղ բնակչության դեմ»:

Սիրիական դիվանագետը ափսոսանք է հայտնելով, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները անտեսել են ահաբեկիչների կողմից Սիրիայի քաղաքացիների դեմ քիմիական զենքի օգտագործման փաստը, հավելել է.«Նման գործողություններն ուղղված են Սիրիայի կառավարության դեմ»: