Իրանն ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանի ակտիվ դերակատարն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87364-Իրանն_ահաբեկչության_դեմ_պայքարում_տարածաշրջանի_ակտիվ_դերակատարն_է
Հակասիոնիստ գրող, լրագրող Իզրայել Շամիրն ասել է.«ԻԻՀ-ը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի ակտիվ դերակատարն է : Այդ երկրի ջանքերը կենտրոնացել են ահաբեկիչներին արմատախիլ անելու վրա»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 25, 2018 13:15 Asia/Tehran
  • Իրանն ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանի ակտիվ դերակատարն է

Հակասիոնիստ գրող, լրագրող Իզրայել Շամիրն ասել է.«ԻԻՀ-ը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի ակտիվ դերակատարն է : Այդ երկրի ջանքերը կենտրոնացել են ահաբեկիչներին արմատախիլ անելու վրա»:

«Հակառակ տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում՝ Արաբիայի և Էմիրությունների, Իրանն ահաբեկիչների հետ ոչ մի առնչություն չունի և ահաբեկչական խմբերի դեմ պայքարը համարվում է այդ երկրի արտաքին քաղաքականության գերակայությունը».հավաստիացրել է նա:

Հրեա գրողի խոսքերով, Իրանը կարևոր դեր ունի ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում : Դա այն դեպքում, երբ տարածաշրջանի որոշ երկրներ, նաև ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, հրաժարվում են ահաբեկչության դեմ պայքարից:

Խոսելով Իրաքին և Սիրիային Իրանի ցուցաբերած աջակցության մասին, Շամիրն ասել է .«Իրանի աջակցությունն օրինական է և ԱԽ-ի բանաձևերի շրջանակում և կատարելով իր միջազգային հանձնառությունները, Թեհրանը պայքարել է այդ երևույթի դեմ»: