ՅՈՒՆԻՍԵՖ. Երկու միլիոն եմենցի երեխաներ Արաբիայի հարձակումների պատճառով զրկված են ուսումից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87588-ՅՈՒՆԻՍԵՖ._Երկու_միլիոն_եմենցի_երեխաներ_Արաբիայի_հարձակումների_պատճառով_զրկված_են_ուսումից
ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ Եմենի դեմ Արաբիայի հարձակման պատճառով, երկու միլիոն եմենցի երեխաներ զրկված են ուսումից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2018 03:07 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ. Երկու միլիոն եմենցի երեխաներ Արաբիայի հարձակումների պատճառով զրկված են ուսումից

ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ Եմենի դեմ Արաբիայի հարձակման պատճառով, երկու միլիոն եմենցի երեխաներ զրկված են ուսումից:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև նշել է, որ Եմենի դեմ Արաբիայի ներխուժումը սկսվելուց ի վեր, ավելի քան 5000 երեխաներ սպանվել կամ հաշմանդամ են դարձել:

«Ավելի քան մեկ միլիոն եմենցի երեխաներ կասկածվում են խոլերայով վարակված լինելու մեջ»,-հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, մտահոգոթյուն հայտնելով  Եմենում խմելու առողջ ջրի բացակայության կապակցությամբ:

Եմենում ապրում են շուրջ 11 միլիոն երեխաներ, որոնք գրեթե բոլորն էլ հումանիտար օժանդակությունների կարիք ունեն: