Սիրիական զորքերը ոչնչացրել են ահաբեկիչների դիրքերը Պալմիրայի մատույցներում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i8770-Սիրիական_զորքերը_ոչնչացրել_են_ահաբեկիչների_դիրքերը_Պալմիրայի_մատույցներում
Սիրիական բանակի մարտիկները շիաների «Հըզբոլլահ» կուսակցության ջոկատների օգնությամբ մարտի 17-ին «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին դուրս են շպրտել անտիկ Պալմիրայի մատույցների երկու լեռնային շրջաններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2016 15:44 Asia/Tehran
  • Սիրիական զորքերը ոչնչացրել են ահաբեկիչների դիրքերը Պալմիրայի մատույցներում

Սիրիական բանակի մարտիկները շիաների «Հըզբոլլահ» կուսակցության ջոկատների օգնությամբ մարտի 17-ին «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին դուրս են շպրտել անտիկ Պալմիրայի մատույցների երկու լեռնային շրջաններից:

Ինչպես տեղեկացնում Է ՍԱՆԱ լրատվական գործակալնությանը, ԻՊ-ի հրոսակախմբերի դիրքերը ոչնչացվել են Էլ Խայալ եւ Էթ Թար բարձունքներում, որոնք գերիշխող դիրքեր են գրավում Սիրիական անապատի կենտրոնի այդ օազիսի նկատմամբ: Զորքերը հակառակորդին հետապնդում են Վադի Զաքքարա կիրճում եւ Էլ Բայարաթում, որտեղ հասցված օդային հարվածների ընթացքում զինյալները կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ են կրել:

Դեր Էզ Զորում՝ Պալմիրայից դեպի հյուսիս ձգվող խճուղում, սակրավորները ձեռնամուխ են եղել Էթ Թիմ նավթի հանքավայրի ականազերծմանը: Այն գտնվում Է այդ քաղաքից 6 կիլոմետր հարավ ընկած շրջանում:

48 օր շարունակ կատաղի մարտեր Էին մղվում նավթահանքի շուրջը: Վերջ ի վերջո, զինյալները թողել են իրենց դիրքերը եւ հեռացել անապատ:

galatv.am

18/3/2016