Բորուջերդի.«ԱՄՆ-ը պաղեստինցիների դեմ կատարված ոճրագործությունների գլխավոր մեղավորն է»
Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը դատապարտել է «Վերադարձի իրավունք» նշանաբանով քայլարշավին մասնակից պաղեստինցիների սպանության հետ կապված սիոնիստների ոճրագործությունները։ Նա ասել է .«ԱՄՆ-ը պաղեստինցիների դեմ սիոնիստաների ոճրագործությունների գլխավոր մեղադրյալն է»:
«Երկրի օրվա» 42-րդ տարելիցի առիթով հազարավոր պաղեստինցիներ Գազայի հատվածի և օկուպացված տարածքների սահմանում մասնակցել են «Վերադարձի իրավունք» նշանաբանով քայլարշավին, սակայն ենթարկվել են սիոնիստների բանակայինների հարձակմանը:
Սիոնիստ բանակայինների հարձակման հետևանքով զոհվել են նվազագույնը 17 պաղեստինցիներ, շուրջ 150-ը վիրավորվել են:
Նշելով, որ առանց ԱՄՆ-ի հովանավորության Սիոնիստական ռեժիմը չի կարող ոճրագործություններ իրականացնել, Ալաեդդին Բորուջերդին ասել է.«ԱՄՆ դեսպանատունը Թելավիվից Ղոդս տեղափոխելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումն ավելի հանդուգն է դարձրել սիոնիստներին»:
«Սիոնիստների ոճրագործություններն ապացուցել են, որ իսլամական երկրների գլխավոր թշնամին Իսրայելի ռեժիմն է և նրանք, ովքեր նման քայլերում համագործակցում են այդ ռեժիմի հետ, նրանց մեղսակիցներն են»․ ավելացրել է Բորուջերդին: