Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87968-Սիրիայի_ճգնաժամը_ռազմական_լուծում_չունի
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրն Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ երկրորդ նստաշրջանում ընդգծել է. «Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի: Այդ երկրի ապագան կարող են որոշել միայն սիրիացիները»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 04, 2018 18:06 Asia/Tehran
  • Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրն Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ երկրորդ նստաշրջանում ընդգծել է. «Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի: Այդ երկրի ապագան կարող են որոշել միայն սիրիացիները»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Սիրիայի ազգային համագումարն այդ երկրի ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթաց սկսելու հարմար ենթահող նախապատրաստեց»:

Նա ընդգծել է միջսիրիական երկխոսությունը շարունակելու և Սիրիայում ազատ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը: Ռոհանիի խոսքերով. «Սիրիայի իշխանության տեսակի ու ձևի ընտրության հարցում օտարների միջամտությունը, միայն ճգնաժամը շարունակվելու պատճառ կդառնա»:

«Առանց Սիրիայի կառավարության թույլտվության, այդ երկրում օտար ուժերի ներկայությունն անօրինական է և պիտի դրան վերջ տրվի»,-հավելել է ԻԻՀ նախագահն ընդգծելով Սիրիայի վերակառուցմանն ազդեցիկ մասնակցություն ունենալու Իրանի պատրաստակամությունը:

Ռոհանին ընդգծել է. «Ցանկացած պայմաններոըմ Սիրիայի մասնատմանն ուղղված ջանքերն ընդունելի չեն և վտանգելու են այդ երկրի խաղաղությունն ու կայունությունը»: