Սաուդյան ռեժիմը նպատակ ունի վնասել տարածաշրջանի կայունությանը
«Հանուն Պաղեստինի ազատության ժողովրդական ճակատի» քաղբյուրոյի անդամը սաուդցի գահաժառանգի արտահայտությունները որակել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի շահերից ելնելով, տարածաշրջանի կայունությանը վտանգելու փորձ:
Ջամիլ Մազհարը նշել է.«Նման հայտարարությունները վկայում են Սիոնիստական և սաուդական ռեժիմների միջև կապի առկայության մասին: Ղոդսը բռնագրավող ռեժիմի հետ վաղեմի կապերի նորմալացումն ուղղված է տարածաշրջանում Իրանի, Հեզբոլլահի և Պաղեստինի դիմադրության մասնակցությամբ Դիմադրության ուժերի դեմ պայքարի համար կոալիցիայի ձևավորմանը:
Մազհարն ընդգծել է արաբա-իսլամական դիմադրության ճակատի ձևավորման անհրաժեշտությունը՝ թշնամիների դեմ պայքարելու և ամերիկացիների ու սիոնիստների դավերին դիմագրավելու ուղղությամբ:
Ավելի վաղ, ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադ խմբերի ավագ անդամներ Խեզեր Հաբիբը և Էսմայիլ Ռեզվանը խստորեն դատապարտել էին Սիոնիստական ռեժիմն օրինական ճանաչելու Մոհամմեդ Բին Սալմանի հայտարարությունը: