Ամերիկացի լրագրողները ժամանել են Սիրիա և հերքել քիմիական գրոհի լուրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88910-Ամերիկացի_լրագրողները_ժամանել_են_Սիրիա_և_հերքել_քիմիական_գրոհի_լուրը
One America News Network հեռուստաալիքի լրագրողները ժամանել են Սիրիայի Դումա քաղաք եւ այնտեղ քիմիական գրոհի նշաններ չեն հայտնաբերել: Այս մասին ասված է այն նյութում, որը զետեղված է հեռուստաալիքի կայքում եւ YouTube-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2018 11:28 Asia/Tehran
  • Ամերիկացի լրագրողները ժամանել են Սիրիա և հերքել քիմիական գրոհի լուրը

One America News Network հեռուստաալիքի լրագրողները ժամանել են Սիրիայի Դումա քաղաք եւ այնտեղ քիմիական գրոհի նշաններ չեն հայտնաբերել: Այս մասին ասված է այն նյութում, որը զետեղված է հեռուստաալիքի կայքում եւ YouTube-ում:

Թղթակից Փիրսոն Շարփը պատմել է, որ զրուցել է տեղացի բնակիչների հետ, ինչպես նաեւ այցելել է տեղի հիվանդանոց եւ քիմիական գրոհի, էպիկենտրոնե, որի մասին ավելի վաղ պատմել են տեղացի ակտիվիստները: «Նրանցից ոչ մեկը, ում հետ մենք շփվեցինք քաղաքում, չի լսել այդ միջադեպի մասին եւ ոչինչ չի տեսել»:

Նա նաեւ հայտնել է այդ օրը հերթապահած բժշկի խոսքն այն մասին, որ ապրիլի 7-ին մի խումբ անծանոթներ ներխուժել են ընդունարան՝ գոռալով քիմիական գրոհի մասին: Նրանք բերել էին մարդկանց եւ սկսեցին նրանց վրա ջուր լցնել՝ միաժամանակ ամեն ինչ նկարահանելով տեսախցիկներով: Երբ արարողությունն ավարտվեց, նրանք հավաքեցին իրեց իրերն ու հեռացանե,- պատմել է նա:

Ապրիլի 16-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը խոստացել է ՔԶԱԿ-ի նիստ բերել քիմիական գրոհներից ,տուժածներինե: Ապրիլին ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է այն բանի անհերքելի տվյալների առկայության մասին, որ Դումայում հավանական քիմիական գրոհը եղել է այն ,պետությանեան հատուկ ծառայությունների բեմադրությունը, ,որն այժմ հանդես է գալիս ռուսատեցության արշավի առաջին շարքերում:

hartak.am/