Քիմիական զենքերի չտարածման կազմակերպության քննիչները մեկնել են Դումա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88936-Քիմիական_զենքերի_չտարածման_կազմակերպության_քննիչները_մեկնել_են_Դումա
Քիմիական զենքերի չտարածման կազմակերպությանը կից փաստահավք կոմիտեի քննիչները երեքշաբթի առավոտյան մեկնել են Սիրիայի Դումա շրջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2018 14:55 Asia/Tehran
  • Քիմիական զենքերի չտարածման կազմակերպության քննիչները  մեկնել են Դումա

Քիմիական զենքերի չտարածման կազմակերպությանը կից փաստահավք կոմիտեի քննիչները երեքշաբթի առավոտյան մեկնել են Սիրիայի Դումա շրջան:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ, քննիչների խումբը կիրակի առավոտյան Դամասկոս է« այցելել ՝ Դումայում քիմիական նյութերի հայտարարության շուրջ հետաքննություն անցկացնելու նպատակով:

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեղդադը հայտարարել է.«Դամասկոսը պատրաստ է համագործակցել քննիչների խմբի հետ»:

Շաբաթ առավոտյան, Դամասկոսի արվարձանային Դումա շրջանում քիմիական հարձակման պատրվակով, ԱՄՆ-ը, Բրիտանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ, առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվության, հարձակվել է Սիրիայի վրա: Արևմտյան երեք երկրները Սիրիայի օրինական կառավարությանն են մեղադրում հարձակման մեջ: