Եմենում շարունակվում են Արաբիայի ահաբեկչական ու ռազմական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i89708-Եմենում_շարունակվում_են_Արաբիայի_ահաբեկչական_ու_ռազմական_գործողությունները
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Ռիադը շարունակում է Եմենում իր ռազմական գործողությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2018 02:44 Asia/Tehran
  • Եմենում շարունակվում են Արաբիայի ահաբեկչական ու ռազմական գործողությունները

Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Ռիադը շարունակում է Եմենում իր ռազմական գործողությունները»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր թուիթերյան էջում գրել է. «Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախագահ Սալեհ Ալ-Սամադին ահաբեկելու սաուդյան ռեժիմի ոճրագործությունը կրկին ապացուցեց, որ Ռիադը իր ռազմական քայլերը շարունակելով, խույս է տալիս Եմենի ճգնաժամի քաղաքական լուծումներից»:

«Սալեհ Ալ-Սամադի սպանությունն Արաբիայի ահաբեկչական վերաբերմունքի բացահայտ ապացույցն է»,-հայտարարել է միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը:

Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախագահ Սալեհ Ալ-Սամադը, ապրիլի 19-ին սպանվեց Եմենի արևմտյան Ալ-Հոդեյդա նահանգում Սաուդյան ռեժիմի ոտնձգող ռազմական ինքնաթիռների ծրագրավորված հարձակման ընթացքում:

ԱՄՆ-ում Արաբիայի դեսպան Խալեդ Բեն Սալմանը հաստատել է, որ Արաբիայի պաշտպանության նախարարի հրամանատարության տակ գտնվող սաուդյան ուժերն են սպանել Սալեհ Ալ-Սամադին:

Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նոր նախագահ Մեհդի Ալ-Մաշաթը չորեքշաբթի օրը երդվեց այդ երկրի խորհրդարանի անդամների դիմաց և ստանձնեց Սալեհ Ալ-Սամադի պաշտոնը: