Սիրիայի դեմ հարձակումը հետ վերադարձրեց Աստանայի ու Սոչիի բանակցություններում արձանագրված առաջընթացը
Ռուսաստանի ԱԳ նախարարը շաբաթ գիշեր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է. «Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարձակումը պատճառ դարձավ, որ Աստանայում ու Սոչիում կայացած խաղաղության բանակցությունների արդյունքներում նահանջ արձանագրվի»:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Սերգեյ Լավրովն ընդգծել է. «Այս հարձակումն անօրինական է եղել»:
ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան, ապրիլի 14-ի առավոտյան արևելյան Ղութայում գտնվող Դումայի տարածքում քիմիական հարձակման իրականացման մասին անհիմն մեղադրանքներից մեկ շաբաթ անց, ավելի քան 100 հրթիռ արձակեցին Սիրիայի տարբեր տարածքներում գտնվող թիրախների ուղղությամբ: Այս վայրագ ոճրագործությունն իրականացվեց քիմիական ենթադրյալ հարձակման պատրվակով:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթներ առաջվանից հայտարարել էր, որ ահաբեկիչներն ու նրանց պաշտպանները պատրաստվում են քիմիական հարձակման և կամ մի այլ ներկայացման համար, որի նպատակն է հող նախապատրաստել Սիրիայի դեմ ռազմական քայլի համար:
Սիրիայի դեմ հարձակումն իրականացվեց արևելյան Ղութան ահաբեկիչներից մաքրելուն զուգահեռ:
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները խիստ մտահոգ են Սիրիայում ահաբեկիչների կրած պարտությունից:
Ռուսաստանի ԱԳ նախարարն այս հեռախոսազրույցում Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է Սիրիայի հարցով շաբաթ օրը Մոսկվայում կայացած Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին: