Լիբանանի ժողովուրդը նշեց ընտրություններում դիմադրության թեկնածուների հաղթանակը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i90792-Լիբանանի_ժողովուրդը_նշեց_ընտրություններում_դիմադրության_թեկնածուների_հաղթանակը
Լիբանանից ստացված հաղորդումները վկայում են այդ երկրի խորհրդարանական ընտրություններում դիմադրության և նրա դաշնակից ուժերի թեկնածուների հաղթանակի մասին:
(last modified 2026-02-01T14:49:58+00:00 )
Մայիս 07, 2018 07:29 Asia/Tehran

Լիբանանից ստացված հաղորդումները վկայում են այդ երկրի խորհրդարանական ընտրություններում դիմադրության և նրա դաշնակից ուժերի թեկնածուների հաղթանակի մասին:

«Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Ալ-Մայադին» հեռուստակայանին հաղորդել է, որ Լիբանանի հարավի երեք ընտրատարածքներում հաղթել են Դիմադրությանը հարող «Ալ-Ամալ վա Ալ-Վաֆա» ընտրացուցակի բոլոր թեկնածուները:

Հեզբոլլահը և «Ամալ» շարժումն այս ընտրություններում ներկայացրել էին «Ալ-Ամալ վա Ալ-Վաֆա» (Հույս և հավատարմություն) համատեղ ընտրացուցակը:

Սոցիալական կայքերի օգտատերերը վիրտուալ միջավայրում հրապարակել են դիմադրության և նրա դաշնակից ուժերի թեկնածուների հաղթանակի առիթով կազմակերպված ժողովրդային տոնախմբության տեսագրությունները:

Լիբանանի ՆԳ նախարար Նոհադ Ալ-Մանշուղը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,2 տոկոսը:

Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան կիրակի օրը:

Ընտրություններին մասնակցում էին 77 ընտրացուցակներով առաջադրված 583 թեկնածուներ, որոնցից 128-ը խորհրդարան անցնելու մանդատ են ստանալու:

Ընտրությունները տեղի ունեցան այն պայմաններում, երբ գործող խորհրդարանը 2009 թվականից ի վեր երեք անգամ տեխնիկական ու ապահովական տարբեր պատճառներով երկարացրել էր իր գործունեության շրջանը: Այս ընտրություններում գլխավոր մրացկցությունը գնում էր արևմտյան ուժերի, նաև արաբ որոշ ռեժիմների, այդ թվում սաուդացիների կողմից հովանավորվող «Մարտի 14»-ի հոսանքի և Հեզբոլլահին մոտիկ կանգնած «Մարտի 8»-ի հոսանքների միջև: