Իրաքի ընտրությունների նախնական արդյունքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i91394-Իրաքի_ընտրությունների_նախնական_արդյունքները
Իրաքի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալների համաձայն, Բաղդադի ընտրաշրջանում առաջատարն է Իրաքի «Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղար Հադի Ալ-Ամերիի գլխավորած «Ալ-Ֆաթհ» ցուցակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2018 08:19 Asia/Tehran
  • Իրաքի ընտրությունների նախնական արդյունքները

Իրաքի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալների համաձայն, Բաղդադի ընտրաշրջանում առաջատարն է Իրաքի «Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղար Հադի Ալ-Ամերիի գլխավորած «Ալ-Ֆաթհ» ցուցակը:

Իրաքի «Նուն» գործակալության հաղորդմամբ՝ Բաղդադի ընտրաշրջանում առաջատարն է Իրաքի «Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղար Հադի Ալ-Ամերիի գլխավորած «Ալ-Ֆաթհ» ցուցակը, որից հետո ՝ Իրաքի նախագահի տեղակալ Նուրի Մալեքիի «Օրենքի պետություն» , վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի «Ալ-Նասր» , Իրաքի Սադր շարժման ղեկավար ՝ Մողթադա Սադրի «Սաերոն» կուսակցությունները:

Նախնական տվյալներով, Իրաքի հարավային Բասրա նահանգում առաջատար են «Ալ-Ֆաթհ» , «Ալ-Նասր» , «Օրենքի պետություն» , «Սաերոն» և «Ալ-հաքմա» կոալիցիները:

Իրաքի գերագույն ընտրական հանձնաժողովի հայտարարությամբ, ընտրությունները վերջնական արդյունքները պարզվելու են առաջիկա երկու օրերին: