Անսար Ալաահ շարժումը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92408-Անսար_Ալաահ_շարժումը_կշարունակի_դիմակայել_ԱՄՆ_ին_ու_նրա_դաշնակիցներին
Եմենի Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ի նրա դաշնակիցներին դիմակայելը համարում է վճռորոշ և գաղափարական հակամարտություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2018 06:59 Asia/Tehran
  • Անսար Ալաահ շարժումը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին

Եմենի Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ի նրա դաշնակիցներին դիմակայելը համարում է վճռորոշ և գաղափարական հակամարտություն:

Ալ-Ալամ  հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ ուրբաթ օրը, Ռամադանի առիթով ունեցած իր  ելույթում Աբդոլ Մալեք Բադրէդդին ալ-Հուսին զգուշացրել է որոշ միջազգային ուժերի խաբեության մասին, որոնք փորձում են  տարածաշրջանում հաստատել իրենց տիրապետությունը: Նա ընդգծել է, որ բոլոր միջոցները պետք է օգտագործել այդ ուժերին դիմակայելու համար: 

2015 թ. մարտից սկսած, Եմենը Սաուդյան ռեժիմի նպատակաուղղված  դաժան հարձակումների  թիրախում է հայտնվել: Սաուդյան Արաբիայի  կողմից Եմենի դեմ իրականացվող հարձակումների հետևանքով մինչ այսօր զոհվել է ավելի քան 11 հազար մարդ:

Եմենում Արաբիայի հրահրած պատերազմը մարդկային աղետ է առաջացրել արաբական այդ երկրում: