Բահրեյնի հեղափոխական խմբավորման կոչը՝ ճակատագիրը տնօրինելու միջոցառմանը մասնակցելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92670-Բահրեյնի_հեղափոխական_խմբավորման_կոչը_ճակատագիրը_տնօրինելու_միջոցառմանը_մասնակցելու_համար
Բահրեյնի Փետրվարի 14 հեղափոխության երիտասարդների կոալիցիան, մի հաղորդագրություն տարածելով, ժողովրդի տարբեր խավերին կոչ է արել հինգշաբթի օրը մասնակցել սեփական ճակատագիրը տնօրինելու և քաղաքական համակարգ ընտրելու միջոցառմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2018 08:56 Asia/Tehran
  • Բահրեյնի հեղափոխական խմբավորման կոչը՝ ճակատագիրը տնօրինելու միջոցառմանը մասնակցելու համար

Բահրեյնի Փետրվարի 14 հեղափոխության երիտասարդների կոալիցիան, մի հաղորդագրություն տարածելով, ժողովրդի տարբեր խավերին կոչ է արել հինգշաբթի օրը մասնակցել սեփական ճակատագիրը տնօրինելու և քաղաքական համակարգ ընտրելու միջոցառմանը:

2011թ. փետրվարի 14-ից Բահրեյնում ժողովրդական բողոքի լայնածավալ ցույցեր են տեղի ունենում Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Ժողովուրդը պահանջում է ազատություն, արդարության հաստատում, խտրականության վերացում և երկրում ընտրյալ համակարգի իշխանություն:

Բահրեյնի վարչակազմը, արաբական որոշ երկրների, այդ թվում՝ Սաւոդյան Արաբիայի և ԱՄԷ-ի աջակցությամբ ճնշում է ժողովրդի այս պահանջները:

Հատկանշական է, որ այս ընթացքում նահատակվել ու վիրավորվել են հարյուրավոր բահրեյնցիներ: Մեծ թվով ուրիշների դեմ քրեական գործ է հարուցվել, նրանք ձերբակալվել են և կալանավայրում խոշտանգման  ենթարկվել: