Իրանի ու Սիրիայի հարաբերությունները ռազմավարական բնույթի են. Ասադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93846-Իրանի_ու_Սիրիայի_հարաբերությունները_ռազմավարական_բնույթի_են._Ասադ
Սիրիայի նախագահը «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված մասնավոր հարցազրույցում Սիրիայի և ԻԻՀ-ի հարաբերությունները ռազմավարական բնույթի համարեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2018 20:26 Asia/Tehran

Սիրիայի նախագահը «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված մասնավոր հարցազրույցում Սիրիայի և ԻԻՀ-ի հարաբերությունները ռազմավարական բնույթի համարեց:

Բաշար Ասադը չորեքշաբթի գիշեր «Ալ-Ալամ» հեռուստակայանից հեռարձակված հարցազրույցում Թեհրան-Դամասկոս հարաբերությունների խզման կապակցությամբ Սաուդյան Արաբիայի առաջարկի կապակցությամբ, ասաց. «Իրանի ու Սիրիայի ռազմավարական հարաբերությունները հարավի ու հյուսիսի հարցերից չեն ազդվում, այս հարաբերության բոլոր ծալքերն իրապես առնչված է տարածաշրջանի ներկայի ու ապագայի հետ և միջազգային շուկայական գներից ազդեցություն չի կրում»:

«Ոչ Սիրիան, ոչ Իրանը որևէ ժամանակ այս հարաբերությունը միջազգային քաղաքական շուկա չեն հանել, որպեսզի դա զիջումների առարկա լինի, ներկայացվածը իսրայելյան նախագիծ է և դրա նպատակն է մարտահրավեր նետել ու նեղը դնել Իրանին»,-հայտարարեց Սիրիայի նախագահը:
 

Image Caption

 

«Այս հարցերը նաև առնչվում են ատոմային գործով Իրանի դեմ միջազգային քարոզչությանը և դրանից առանձին չեն: Այն ամենն ինչ այսօր տեղի է ունենում Իրանի շուրջ նպատակ ունի միջազգային մթնոլորտ ստեղծել Իրանի դեմ»,-հավելեց Ասադը:

Սիրիայի նախագահը նաև ասաց. «Սիրիայի մասին որոշում կարող են ընդունել միայն սիրիացիները: Մենք հավասար պայքարի մեջ ենք գտնվում ու եթե  Իրանի կապակցությամբ որևէ որոշում ունենանք, դրա մասին կխոսեն իրանցիների հետ և որևէ այլ կողմի հետ չենք զրուցի»:
 

Ասադը Սիրիայում ներկայություն ունենալու համար իրանցի խորհրդականներին ուղղված հրավերին, ասաց. «Սիրիայի կառավարությունը  հենց սկզբից Սիրիայում ներկայություն ունենալու խնդրանքով դիմեց իրանցիներին ու ռուսներին, քանի որ այդ երկրների օժանդակությանը կարիք ուներ և Իրանը դրական պատասխանեց Սիրիայի խնդրանքին»:

«Իրանը կռվել է հանուն Սիրիայի ժողովրդի պաշտպանության և այս ճամբին արյուն է նվիրաբերել ու խորհրդական եզրույթն այն պատճառով է օգտագործվում, որ Իրանը ռազմական կամ պատերազմական բազա չունի Սիրիայում»,-հավելեց Սիրիայի նախագահը:

Ասադը նաև նկատելով, որ Իսրայելն ուղղակիորեն պաշտպանում է Սիրիայում տեղակայված ահաբեկիչներին, ասաց. «Իսրայելին լավագույն պատասխանը Սիրիայում ահաբեկիչներին թիրախ դարձնելն է»:
 

Սիրիայի նախագահը սիոնիստների հարձակումների կապակցությամբ հայտարարեց. «Իսրայելի հարձակումները որևէ ժամանակ անպատասխան չեն մնալու և Իսրայելին տրվող պատասխանը չի սահմանափակվելու ռազմական առկա հնարավորություններով»:

«Իսրայելի հրետանին ու օդային ուժը նույն ահաբեկիչների ու բնականաբար Ջեբհաթ-ալ-Նոսրա ահաբեկչական խմբի հրետանին ու օդային ուժն է»,-հավելեց Սիրիայի նախագահը:

Ասադն ասաց. «Չնայած ահաբեկիչների հանդեպ Իսրայելի ցուցաբերած հովանավորության Սիրիան կատարում է իր պարտականությունը: Սիրիայի բանակը կռվում է հարավային ճակատում ու որոշ տարածքներ ազատագրվել են: Հետևաբար Իսրայելը համաձայն լինի, թե՝ ոչ, այս ճակատում որոշումը Սիրիայինն է»:

«ԱՄՆ-ն ու Իսրայելը ուղղակիորեն միջամտություն են կատարում Սիրիայի հարավում: Սիրիայի հարավում Իսրայելի ու ԱՄՆ-ի ուղղակի միջամտությունը և ահաբեկիչներին ցուցաբերած հովանավորությունը պատճառ է դարձել, որ այս տարածքում որևէ լուծում արդյունավետ չլինի»,-եզրակացրեց Բաշար Ասադը: