Եմենի դեմ պատերազմին մասնակցում են Ֆրանսիացի զինվորներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94062-Եմենի_դեմ_պատերազմին_մասնակցում_են_Ֆրանսիացի_զինվորներ
Ֆրասիական մի օրաթերթ հայտարարել է. «Եմենի դեմ պատերազմում Ֆրանսիայի զորայինները ընկերակցում են ԱԷՄ-ի զորայիններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2018 14:39 Asia/Tehran
  • Եմենի դեմ պատերազմին մասնակցում են Ֆրանսիացի զինվորներ

Ֆրասիական մի օրաթերթ հայտարարել է. «Եմենի դեմ պատերազմում Ֆրանսիայի զորայինները ընկերակցում են ԱԷՄ-ի զորայիններին»:

ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթը հաղորդել է, որ Եմենում Ֆրանսիայի զորայինները մտադիր են ականազերծել Հոդայդա նավահանգիստ տանող առանցքները:

Ֆիգարոն գրում է. «Վերջերս պառլամենտական մի աղբյուր տարածել էր այդ լուրը, սակայն այդ ոլորտում բացատրություններ տալու համար ԱԳ նախարարության պաշտոնյաները հասանելի չեն եղել»:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ՊՆ-ն ուրբաթ օրը հայտարարել է. «Հոդայդա նավահանգիստ տանող ճանապարհների ականազերծման հարցը քննարկման փուլում է»:

Անտեսելով միջազգային նախազգուշացումները Սաուդյան Արաբիան ու ԱԷՄ-ը չորեքշաբթի օրվանից հարձակումներ են սկսել Հոդայդա նավահանգստի դեմ: Անսարալլահ շարժման առաջնորդ Աբդոլմալեք Ալ-Հուսին հայտարարել է, որ Եմենի ժողովուրդը դիմակայելու են այդ հարձակումներին և Արաբիայի ու Էմիրությունների բանակներին թույլ չեն տալու գրավել Հոդայդա նավահանգիստը: