Բահրեյնի շիաների դեմ Ալե Խալիֆայի հալածողական քաղաքականությունը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94114-Բահրեյնի_շիաների_դեմ_Ալե_Խալիֆայի_հալածողական_քաղաքականությունը_շարունակվում_է
Ալե Խալիֆայի ռեժիմը, շարունակելով Բահրեյնի շիաների դեմ իր հալածողական քաղաքականությունը, երկրի շիա քաղաքացիներից պահանջել է առանց որևէ հիմնավորված պատճառի գենետիկական (ԴՆԹ)հետազոտություն անցկացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2018 14:22 Asia/Tehran
  • Բահրեյնի շիաների դեմ Ալե Խալիֆայի հալածողական քաղաքականությունը շարունակվում է

Ալե Խալիֆայի ռեժիմը, շարունակելով Բահրեյնի շիաների դեմ իր հալածողական քաղաքականությունը, երկրի շիա քաղաքացիներից պահանջել է առանց որևէ հիմնավորված պատճառի գենետիկական (ԴՆԹ)հետազոտություն անցկացնել:

«Մերաթ Ալ-Բահրեյն» ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ Բահրեյնի մարդու իրավունքների ակտիվիստ Աբդոլլահ Ալ-Շամլավին շաբաթ օրն ասել է.«Անօրինական ու անարգալից քայլ է քաղաքացիներին, այդ թվում այս երկրի շիա հոգևորական շեյխ  Հանի Ալ-Բանային պարտադրել  գենետիկական (ԴՆԹ)հետազոտություն անցկացնել»:

Արձագանքելով երեք շիա հոգևորականների՝  մահապատժի ենթարկելու և 8-ին էլ  ազատազրկելու մասին Ալե Խալիֆայի ռեժիմի արձակած վճռին, Բահրեյնի Ալ-Վեֆաղ խմբակցությունը հայտարարել է.«Այս երկրում շիա հոգևորականները կազմակերպված կերպով թիրախ են դառնում»:

Մեկ այլ լուրի համաձայն՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է անհապաղ և առանց նախապայմանի ազատ արձակել Բահրեյնի Ալ-Վեֆաղ խմբակցության գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանին: