Պաղեստինցի երիտասարդը զոհվել է Գազայի հատվածում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94674-Պաղեստինցի_երիտասարդը_զոհվել_է_Գազայի_հատվածում
Կիրակի առավոտյան զոհվել է Գազայի հատվածում սիոնիստ բանակայինների կողմից վիրավորված պաղեստինցի երիտասարդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2018 06:57 Asia/Tehran
  • Պաղեստինցի երիտասարդը զոհվել է Գազայի հատվածում

Կիրակի առավոտյան զոհվել է Գազայի հատվածում սիոնիստ բանակայինների կողմից վիրավորված պաղեստինցի երիտասարդը:

Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Ալ-Ղադրեն մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է.«Ուրբաթ օրը «Վերադարձի իրավունքը» երթի ժամանակ սիոնիստ բանակայինների գնդակից վիրավորվել էր 29-ամյա Օսամե Խալիլ Աբուխաթերը»:

Հորդանան գետի արևմտյան ափի Ռամոլլահ քաղաքի հարյուրավոր բնակիչներ ցույցեր են անցկացրել ՝ պաշտպանելով «Վերադարձի իրավունքը» երթը:

Երթը մեկնարկել է մարտի 30-ին՝ Գազայի հատվածի պաղեստինցիների ակտիվ մասնակցությամբ: Երթն ընդգծում է պաղեստինցիների հայրենիք վերադառնալու իրավունքը: Առ այսօր սիոնիստների կրակոցների պատճառով զոհվել են ավելի քան 130 պաղեստինցիներ ՝ 15 հազարը վիրավորվել են: