Սիոնիստական ռեժիմի հրետանային հարձակումը Գազայի հատվածի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94912-Սիոնիստական_ռեժիմի_հրետանային_հարձակումը_Գազայի_հատվածի_վրա
Գազայի հատվածը կրկին հայտնվել է Սիոնիստական ռեժիմի օդային ու հրետանային հարձակումների թիրախում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 27, 2018 13:01 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի հրետանային հարձակումը Գազայի հատվածի վրա

Գազայի հատվածը կրկին հայտնվել է Սիոնիստական ռեժիմի օդային ու հրետանային հարձակումների թիրախում:

Սիոնիստական ռեժիմի կործանիչները չորեքշաբթի առավոտյան Դեյր Ալ-Բալահի շրջանի Ալ-Նասիրաթ  ճամբարի մոտակայքում թիրախավորել են պաղեստինյան մի մեքենա:

«Ալ-մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է Գազայի հատվածի հյուսիսային շրջանի վրա Սիոնիստական ռեժիմի հրետանային հարձակման մասին: Հարձակման հավանական զոհերի մասին ոչինչ չի հաղորդվել:

Սիոնիստական ռեժիմի անօդաչու թռչող սարքերը երեքշաբթի օրը մի քանի անգամ հարձակվել էին Գազայի հատվածի հյուսիսային ու արևելյան շրջանների վրա: Վերջին շաբաթներին Իսրայելի ռեժիմը խստացրել է իր ավիահարձակումները:

ՀԱՄԱՍ շարժման պատասխանատուները Սիոնիստական ռեժիմին զգուշացրել են, որ հարձակումներն անպատասխան չեն մնալու:

Սիոնիստական ռեժիմն ավելի քան տասը տարի պաշարել է Գազայի հատվածը և տարածքի բնակիչներին մի քանի անհավասար պատերազմներ պարտադրելով, հրի ու սրի է մատնել տարածքի հազարավոր բնակիչներին: