Մոսադին ու արևմուտքին վախեցնում է Իրանի անվտանգության բարձր կարողությունը
Թեհրանի օգտին լրտեսելու մեղադրանքով Իսրայելի ռեժիմի էներգետիկայի նախկին նախարարի ձերբակալությունը վախ ու մտահոգություն է առաջացրել Իսրայելի ռեժիմի հետախուզական կազմակերպություն՝ Մոսադի և արևմուտքի հետախուզական գործակալությունների մոտ: Վերջիններիս անհանգստացնում է Իրանի անվտանգության բարձր կարողությունը:
Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության կազմակերպություն ՇԱԲԱՔ-ը վերջերս հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Իսրայելի կառավարության նախկին նախարար Գոնեն Սեգևը մեղադրվել է Իրանի հետ անօրինական կապեր պահպանելու, Սիոնիստական ռեժիմի ռազմական ու ոչ-ռազմական ենթակառուցվածքների վերաբերյալ գաղտնի ինֆորմացիաներ բացահայտելու և լրտեսության մեջ:
Օկուպացված Պաղեստինում որոշ լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Գոնեն Սեգևը Սիոնիստական ռեժիմի գոյության ընդդիմադիրներից է:
Լոնդոնում լույս տեսնող «Ռայ Ալ-Յոմ» թերթը հրապարակել է հոդված, որում իսրայելցի նախկին նախարարի ձերբակալման պատճառների մասին գրել է.«Իրանի համար Գոնեն Սեգևի լրտեսությունն իրականացել է ոչ թե դրամի դիմաց այլ Իսրայելի ոչնչացման նպատակով, ինչը հրեական խմբերի մեծ մասի երազանքն է և Իսրայելի կեղծ ռեժիմի ստեղծումը հակադրվում է աստվածային ուսմունքերին»:
Ըստ թերթի տեղեկատվության՝ Գոնեն Սեգևի գործը լայն արձագանք է գտել արևմուտքի հետախուզական կազմակերպություններում և Մոսադում: Նրանք այդ հարցով հաստատել են Իրանի անվտանգության բարձր կարողությունը: