Թուրքիան մերժել է Իրանին շրջափակելու ԱՄՆ առաջարկը
Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին անգամ հերքել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նավթային պատժամիջոցներ իրականացնելու ԱՄՆ պահանջը:
Ուրբաթ օրը NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Իրանի հետ նավթային առևտուր ունեցող երկրներին պատժելու ամերիկացի պետայրերի սպառնալիքները, ասելով. «Անկարան չի դադարեցնելու Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունները»:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին երկու օր առաջ ասել էր, որ Իրանից նավթի գնումը դադարեցնելու համար ԱՄՆ-ի պահանջը ոչ մի երկրի չի պարտադրվում։
ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ համագործակցող երկրներից պահանջել էր 2018 թվականի նոյեմբերից դադարեցնել Իրանից նավթի գնումը՝ նշելով, որ այդ հարցում բացառություններ չկան: