Ալե Խալիֆայի ռեժիմը Բահրեյնի հեղափոխական առաջնորդներին սպանելու ծրագիր է մշակել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95065-Ալե_Խալիֆայի_ռեժիմը_Բահրեյնի_հեղափոխական_առաջնորդներին_սպանելու_ծրագիր_է_մշակել
Բահրեյնի Իսլամական «Ամալ» խմբակցության գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«Ալե Խալիֆայի ռեժիմը կանոնակարգված ծրագիր է մշակել Բահրեյնի հեղափոխական առաջնորդներին սպանելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2018 13:27 Asia/Tehran
  • Ալե Խալիֆայի ռեժիմը Բահրեյնի հեղափոխական առաջնորդներին սպանելու ծրագիր է մշակել

Բահրեյնի Իսլամական «Ամալ» խմբակցության գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«Ալե Խալիֆայի ռեժիմը կանոնակարգված ծրագիր է մշակել Բահրեյնի հեղափոխական առաջնորդներին սպանելու համար»:

Շեյխ Աբդուլլահ Սալեհը հավելել է.«Բահրեյնի իշխանությունը մշտապես հակամարդկային քայլեր է իրականացրել այդ երկրի հեղափոխական առաջնորդների ,այդ թվում Բահրեյնի ավագ հոգևորական՝ Շեյխ Իսա Ղասեմի, իրավական հարցերի ակտիվիստ Նաբիլ Ռաջաբի և տասնյակ այլ հոգևորականների նկատմամբ: 

Շեյխ Աբդուլլահ Սալեհն ընդգծել է.«Բահրեյնի քաղաքացիներին և հոգևորականներին  խոշտանգելը դրված է Ալե Խալիֆայի ռեժիմի պաշտոնատարների աշխատանքային օրակարգում և Բահրեյնի ռեժիմը ձգձգելով բանտարկյալների բուժումը, աստիճանաբար նրանց մահվան պատճառ է դառնում»:

Շեյխ Աբդուլլահ Սալեհի խոսքով՝ Բահրեյնը Պարսիցծոցյան միակ երկիրն է,որի պաշտոնատարները , ինչպես թագավորը, գահաժառանգը և ԱԳ նախարարը հանդիպել են Սիոնիստական ռեժիմի պաշտոնտարների հետ: Բահրեյնի պաշտոնատարները բացահայտորեն սիոնիստական պատվիրակություններին հրավիրում են Բահրեյն կամ Բահրեյնից պատվիրակություններ են գործուղում Իսրայել: