Արյամբ շաղախված հարսանիք Եմենում. զովել է 8 խաղաղ քաղաքացի
Եմենի հյուսիսային Սաադա նահանգում սաուդական կործանիչների ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ:
Շարունակելով Եմենում իրենց հանցագործությունները,սաուդական կոալիցիայի կործանիչները այսօր հարձակման թիրախ են դարձրել Սաադա նահանգի «Ալ-Զահեր» շրջկենտրոնում իրականացվող հարսանյաց հանդեսն ինչի հետևանքով զոհվել է 8 խաղաղ քաղաքացի և վիրավորվել է 6 մարդ:
Երկուշաբթի օրը նույնպես սաուդական կոալիցիայի կործանիչները ռմբակոծել էին Ալ-Հոդայդա նահանգի Զիիդ ու Ալ-Թահիթա շրջկենտրոններում գտնվող մի դպրոց ու մի ճաշարան, ինչի հետևանքով զոհվել է 3 խաղաղ քաղաքացի և վիրավորվել են 3 ուրիշներ:
ժողովրդի բազմության պատճառով, սաուդական կոալիցիայի կործանիչները հաճախ հարաձակման թիրախ են դարձնում հարսանյաց ու սգո արարողությունները: Անցած ապրիլի 23-ին սաուդական կործանիչները նույնպես հարձակման թիրախ էին դարձրել Հեջե նահանգի Բանի Ղեյս շրջանի Ալ-Ռաղա գյուղում տեղի ունեցող հարսանյաց հանդիսությունը, ինչի հետևանքով զոհվել էր 33 և վիրավորվել 55 մարդ: