Կատարը Ռիադին մեղադրել է Հաջի ուխտագնացությունը քաղաքականացնելու մեջ
Շարունակելով Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի դեմ իրավական ու միջազգային քայլերը, Հաջջի ուխտագնացության քաղաքականացման պատճառով, Կատարը բողոքել է Սաուդյան Արաբիայի դեմ:
Երեքշաբթի օրը Կատարի մարդու իրավունքների ազգային կոմիտեն հայտարարել է.«Այդ կապակցությամբ երեք առանձին հաղորդագրություններ ենք հղել ՄԱԿ-ին»:
Այս կոմիտեն հավելել է.«Հաջջի ուխտագնացության ծեսի քաղաքականացումը իսլամ կրոնի հրամանների ու սկզբունքների բացահայտ խախտում է և սաուդցի պաշտոնյաները, պատասխանելու փոխարեն, միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, սուտ հաղորդագրություններ են տարածում:
Հաջի և Ումրայի ծեսերի քաղաքականացման գործը շարունակելով, այս տարի Ռիադը Կատարի ուխտավորներին արգելել է մանակցել Ռամադան ամսվա Ումրա ծեսին:
Սաուդյան Արաբիայի Հաջի և Ումրայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն Կատարի այն քաղաքացիներն են կարող ներկա լինել այդ արարողություններին, ովքեր բնակվում են այդ երկրից դուրս ու պարզապես ավիաուղիներով ու «Մալեք Խալեդի» անվան օդանվակայանով են կարող մտնել Ջիդդա քաղաք: