էժան նավթն Արեւմուտքի համար այլեւս բարիք չէ. Frankfurter Rundschau
https://parstoday.ir/hy/news/west_asia-i952-էժան_նավթն_Արեւմուտքի_համար_այլեւս_բարիք_չէ._frankfurter_rundschau
Արեւմտյան երկրները վարժվել են նավթի ցածր գների կապակցությամբ ուրախանալուն: Սակայն հիմա նրանք սկսում են հասկանալ, որ գլոբալ տնտեսական անկայունությունը վատ հետեւանքներ է ունենալու, գրում է Frankfurter Rundschau թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2016 13:13 Asia/Tehran
  • էժան նավթն Արեւմուտքի համար այլեւս բարիք չէ. Frankfurter Rundschau

Արեւմտյան երկրները վարժվել են նավթի ցածր գների կապակցությամբ ուրախանալուն: Սակայն հիմա նրանք սկսում են հասկանալ, որ գլոբալ տնտեսական անկայունությունը վատ հետեւանքներ է ունենալու, գրում է Frankfurter Rundschau թերթը:

Հումքի գինը ազդում է ոչ միայն միլիոնավոր մարդկանց եկամտի վրա, դրանից է կախված նաեւ Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրների կառավարությունների ճակատագրերն ու քաղաքական հավասարակշռությունը: Էժան նավթը միջազգային ասպարեզում կարող է առաջ բերել նոր պայթյունավտանգ նոր գոտիներ, գրում է թերթը:

«Աշխարհում քաղաքական կարգի փոփոխությունը հումքային ճգնաժամի հետեւանք է», — նշում է Hampton բրիտանական քոլեջի պրոֆեսոր Մայքլ Քլերը:

Նավթի, գազի, պղնձի եւ սոյայի գներից կախված երկրները ճգնաժամը շատ ծանր են տանում: ՀԱՀ-ն ու Նիգերիան հսկայական տնտեսական կորուստներ են կրում: Աֆրիկայի տնտեսական աճը սնուցող բազմամյա ցիկլը խախտվել է, շարունակում է Frankfurter Rundschau-ն, փոխանցում է RIA Novosti-ն:

Տնտեսության անկումից անհանգստացած մարդիկ ձգտում են արտագաղթել ԵՄ երկրներ, իսկ միգրացիոն ճգնաժամ արդեն հիմա սասանում է ծաղկող երկրների բարեկեցությունն եւ կայունությունը:

Հումքի ցածր գների ճնշման տակ զանգվածային ապակայունացում է տեղի ունենում այն երկրներում, որտեղից Արեւմուտք են գալիս ամենամեծ թվով ներգաղթյալները:

news.am

24/1/2016