Սաուդական կործանիչները հարձակվել են Եմենի հարավային շրջանների վրա
Եմենի հարավային շրջաններում սաուդական կործանիչների վերջին հարձակումների հետևանքով զոհվել կամ վիրավորվել են առնվազն 10 եմենցիներ:
Կիրակի օրը Եմենի Ալ-Մասիրա հեռուստատեսությունը հաղորդել է, որ Թաազ նահանգում տեղի ունեցած հարձակման զոհերի մեծ մասը երեխաներ են եղել:
Անցած շաբաթ նույնպես սաուդական կործանիչները հարձակման թիրախ են դարձրել Սաադա նահանգը, ինչի հետևանքով էլ զոհվել է 11 մարդ և վիրավորվել 11 ուրիշներ: Այս հարձակման զոհերի մեծ մասը եղել են կանայք ու երեխաներ:
Միաժամանակ ԱՄԷ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հայտնել է պարտադիր զինծառայության ժամկետի երկարաձգման մասին, ասելով.«ԱՄԷ-ում 12 ամիս զինվորական պարտադիր ծառայությունը դառնում է 16 ամիս»:
Անցնող 3 տարիների ընթացքում Եմենի անմեղ ժողովրդի դեմ պատերազմի ընթացքում ԱՄԷ-ի զինված ուժերը բազմաթիվ կորուստներ են տվել:
Առայսօր Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ռազմատնչության պատճառով զոհվել ու վիրավորվել են հազարավոր եմենցիներ: