Սիոնիստ բանակայինները պաշարել են պաղեստինցիներով բնակեցված մի գյուղ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95478-Սիոնիստ_բանակայինները_պաշարել_են_պաղեստինցիներով_բնակեցված_մի_գյուղ
Սիոնիստական ռեժիմի բանակայինները օկուպացված Ղոդսի հյուսիս-արևելյան Ալ-Խան Ալ- Ահմար գյուղը հայտարարել են ռազմական փակ գոտի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 11, 2018 18:58 Asia/Tehran
  • Սիոնիստ բանակայինները պաշարել են  պաղեստինցիներով բնակեցված  մի գյուղ

Սիոնիստական ռեժիմի բանակայինները օկուպացված Ղոդսի հյուսիս-արևելյան Ալ-Խան Ալ- Ահմար գյուղը հայտարարել են ռազմական փակ գոտի:

Սիոնիստական ռեժիմի բանակայիններն այսօր առավոտյան հարձակվել են  Ալ-Խան Ալ- Ահմար գյուղի վրա և պաշարել  մի դպրոց, որտեղ հավաքվել են Պաղեստինի քաղաքացիները՝ գյուղի բնակիչներին զորակցություն հայտնելու նպատակով: Սիոնիստ զորայինները  նաև ձերբակալել են մի խումբ պաղեստինցիների: 

Սիոնիստական ռեժիմի գերագույն դատարանը սույն թվականի մայիսին  Ալ-Խան Ալ- Ահմար գյուղը քանդելու հրաման արձակեց: Գյուղում բնակվում են 190 պաղեստինցիներ:

Երուսաղեմը բռնագրաված ռեժիմը մտադիր է  «E1» նախագծի շրջանակում տարհանել Ալ-Խան Ալ- Ահմար գյուղը և սիոնիստաբնակ ավաններ կառուցելով այն միացնել մյուս ավաններին:«E1» նախագիծն Իսրայելի ռեժիմի մեծագույն նախագիծն է 1967 թվականից ի վեր, որի համաձայն նախատեսված է կառուցել 4 հազար բնակելի միավոր, 10 հյուրանոց ու արդյունաբերական գոտի:

Ալ-Խան Ալ- Ահմար գյուղը Սիոնիստական ռեժիմի համար ռազմավարական նշանակություն ունի,քանզի այն խոչընդոտում է սիոնիստներով բնակեցված ավաններ՝ Մաալիե Ադումիմի ու Քֆար Ադումիմի ընդլայնմանը: