«Վերադառձի իրավունք» 16-րդ ցույցի ընթացքում սպանվել է պաղեստինցի ցուցարար
Պաղեստինցի երիտասարդը, ով վիրավորվել է Գազայի հատվածում անցկացվող «Վերադառձի իրավունք» 16-րդ հերթական ցույցի ընթացքում, այսօր մահացել է մարմնական ստածված վնասվածքների հետևանքով:
Պաղեստինի լրատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ օրը, Գազայի հատվածում անցկացվող ցույցերի ընթացքում մարմնական ծանր վնասվածք ստացած պատանի պաղեստինցի Մահմեդ Նասեր Շարաբը, շաբաթ օրը առավոտյան մահացել է: Այս երիտասարդ պաղեստինցիի նահատակությամբ, նահատակների թիվը հասավ 2 հոգու:
Մարտի 30-ից ի վեր «Վերադարձաի իրավունք» ցույցերի նահատակների թիվը 146-ի է հասել, իսկ մոտ 16 հազար մարդ վիրավորվել է հանրահավաքում, որոնցից տասնյակը ծանր վիճակում են գտնվում:
Վերջին շաբաթների ընթացքում սիոնիստները փորձում էին Արևմտյան ափում ավերել պաղեստինցիներին պատկանող մեկ գյուղ և ընդլայնել սիոնիստական բնակավայրերը:
Մարտի 30-ից ի վեր Գազայի հատվածում եւ օկուպացված տարածքներում մեկնարկել է «Վերադարձի իրավունքը» խաղաղ երթը, որը դեռևս շարունակվում է: