Բահրեյնի ժողովուրդը ցույցեր է անցկացրել՝ ի աջակցություան Շեյխ Իսա Ղասեմի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95852-Բահրեյնի_ժողովուրդը_ցույցեր_է_անցկացրել_ի_աջակցություան_Շեյխ_Իսա_Ղասեմի
Բահրեյնի լրատվական աղբյուրները տեղեկացրել են, որ այդ երկրի ժողովուրդը Մանամայում հանրահավաք է անցկացրել՝ ի աջակցություն Շեյխ Իսա Ղասեմի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2018 13:57 Asia/Tehran
  • Բահրեյնի  ժողովուրդը ցույցեր է անցկացրել՝ ի աջակցություան  Շեյխ Իսա Ղասեմի

Բահրեյնի լրատվական աղբյուրները տեղեկացրել են, որ այդ երկրի ժողովուրդը Մանամայում հանրահավաք է անցկացրել՝ ի աջակցություն Շեյխ Իսա Ղասեմի:

Մանամայում տեղի ունեցած ժողովրդական ցույցի մասնակիցներն ընդգծել են լիակատար աջակցությունն ու համերաշխությունը  Բահրեյնի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի հետ:

Ցուցարարները նաև պահանջել են ազատ արձակել Ալե Խալիֆայի ռեժիմի քաղբանտարկյալներին: 

Բահրեյնի ավագ շիա հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակի վատթարացման հետևանքով,  հուլիսի 9-ին նրան Բահրեյնից տեղափոխել են Լոնդոն՝ բուժման համար:

2011թ. փետրվարի 14-ից Բահրեյնում ժողովրդական բողոքի լայնածավալ ցույցեր են տեղի ունենում Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: 

Բահրեյնի վարչակազմը ճնշում է ժողովրդի պահանջները: Հատկանշական է, որ այս ընթացքում նահատակվել ու վիրավորվել են հարյուրավոր բահրեյնցիներ: Մեծ թվով ուրիշների դեմ քրեական գործ է հարուցվել, նրանք ձերբակալվել են և կալանավայրում խոշտանգման  ենթարկվել: