Համասի համաձայնությունը ազգային հաշտեցման պլանի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95857-Համասի_համաձայնությունը_ազգային_հաշտեցման_պլանի_հետ
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ)-ի քաղաքական գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ շարժումը համաձայնություն է հայտնել Եգիպտոսի կողմից առաջարկված Պաղեստինի ազգային հաշտեցման պլանի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 20, 2018 19:31 Asia/Tehran
  • Համասի համաձայնությունը ազգային հաշտեցման պլանի հետ

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ)-ի քաղաքական գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ շարժումը համաձայնություն է հայտնել Եգիպտոսի կողմից առաջարկված Պաղեստինի ազգային հաշտեցման պլանի հետ:

Եգիպտոսի անվտանգության կազմակերպության ղեկավար Աբբաս Քամելի հետ հեռախոսազրույցում, «Համաս» շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտնել է, որ հաշվի առնելով Պաղեստինի խնդրի հատուկ  հատկապես Ղոդդսի և  պաղեստինյան փախստականների պայմանները, այս շարժումը համաձայնել է հաշտեցման նոր ծրագրի հետ:

Միևնույն ժամանակ, «Համաս» շարժման քաղաքական գրասենյակի անդամ Մուսա Աբու Մազրուղը հայտարարել է, որ նոր պլանը մշակվել է ազգային հաշտեցման գործընթացն իրականացնելու համար և նախատեսվում է  այն իրականացնել տարբեր փուլերում և որոշակի ժամկետներում:

Ֆաթհ և  Համաս շարժումները 2017 թ. հոկտեմբերի 12-ին Կահիրեում հաշտության համաձայնագիր են ստորագրել:

Համաձայն հաշտության համաձայնագրի, Համաս շարժումը Գազայի հատվածում վարչական կոմիտե կձևակերպի և կնպաստի Գազայում Պաղեստինի ազգային համաձայնության  հիմքի ապահովմանը: Սակայն Պաղեստինի ինքնավար վարչակազմը խոչընդոտում է Գազայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը: