Եմենում շարունակվում են սաուդյան կործանիչների լայնածավալ հարձակումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95930-Եմենում_շարունակվում_են_սաուդյան_կործանիչների_լայնածավալ_հարձակումները
Սաուդյան կործանիչները շարունակելով Եմենում ոճրագործությունները, ռմբակոծել են Զամար նահանգի ճարտարագիտական համալսարանի շենքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2018 13:01 Asia/Tehran
  • Եմենում շարունակվում են սաուդյան կործանիչների լայնածավալ հարձակումները

Սաուդյան կործանիչները շարունակելով Եմենում ոճրագործությունները, ռմբակոծել են Զամար նահանգի ճարտարագիտական համալսարանի շենքը:

Ալ-Մայադին հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Սաադա նահանգի Ալ-Զահեր սահմանային շրջանում կոալիցիայի կործանիչների հարձակման հետևանքով մի կին է զոհվել:

Վերջին 24 ժամերի ընթացքում սաուդյան կործանիչները լայնածավալ գրոհ են իրականացրել Սաադա նահանգի տարբեր շրջանների դեմ։

Մեկ այլ լուրի համաձայն, Սանա նահանգում ագրեսորների դեմ Եմենի ժողովրդական ուժերի ու բանակի գործողության ընթացքում սպանվել են նրանցից երկուսը, ևս հինգը մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել:

Եմենական աղբյուրները տեղեկացրել են Սանայի Ալ-Հանեշաթ թաղամասի դեմ սաուդյան կործանիչների հարձակման մասին: