ՀԱՄԱՍ.«Պաղեստինի դիմադրությունը ձախողման է մատնելու «Դարի գործարք» դավադրությունը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95935-ՀԱՄԱՍ._Պաղեստինի_դիմադրությունը_ձախողման_է_մատնելու_Դարի_գործարք_դավադրությունը
ՀԱՄԱՍ-ի ավագ անդամ՝ Օսամա Համդանն ընդգծել է, որ «Դարի գործարք» նախագիծը սիոնիստական դավադրություն է մուսուլման հասարակությանը ոչնչացնելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 22, 2018 18:21 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ.«Պաղեստինի դիմադրությունը ձախողման է մատնելու «Դարի գործարք» դավադրությունը»

ՀԱՄԱՍ-ի ավագ անդամ՝ Օսամա Համդանն ընդգծել է, որ «Դարի գործարք» նախագիծը սիոնիստական դավադրություն է մուսուլման հասարակությանը ոչնչացնելու համար:

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը Մավրիտանիայի մայրաքաղաք Նուկաշոտումում՝ «Օգնություն Ղոդսին» թեմայով համագումարում, Համդանն ասել է.«Գազայում դիմադրությունը և Պաղեստինի ժողովրդի դիմակայումը ձախողման են մատնելու «Դարի գործարք» նախագիծը»:

ՀԱՄԱՍ-ի ավագ անդամը  կարևորել է մուսուլման համայնքների տեղաշարժը դիմակայելու համար Ղոդսին տիրելու թշնամիների դավադրություններին:

Օսամա Համդանը Աֆրիկա-Ղոդս երրորդ համատեղ համագումարի մասնակիցներին կոչ է արել Սիոնիստական ռեժիմի դեմ քարոզարշավներ կազմակերպել և ձգտել Գազայի գոտու շրջափակման դադարեցմանը:

«Օգնություն Ղոդսին» թեմայով համագումարը կայանում է Մավրիտանիայում՝ աֆրիկյան 17 երկրների պատվիրակությունների և ՀԱՄԱՍ շարժման մի շարք առաջնորդների մասնակցությամբ: