Սիոնիստական ռեժիմի զորայինների դեմ հարձակման հետևանքով նահատակվեցին երկու պաղեստինցիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96139-Սիոնիստական_ռեժիմի_զորայինների_դեմ_հարձակման_հետևանքով_նահատակվեցին_երկու_պաղեստինցիներ
Սիոնիստական ռեժիմի զորայինները Գազայի հատվածի Խան Յունեսի արևելքում հարձակվելով «Վերադարձի իրավունք» երթի մասնակիցների վրա, սպանել են երկու այլ պաղեստինցիների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2018 02:45 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի զորայինների դեմ հարձակման հետևանքով նահատակվեցին երկու պաղեստինցիներ

Սիոնիստական ռեժիմի զորայինները Գազայի հատվածի Խան Յունեսի արևելքում հարձակվելով «Վերադարձի իրավունք» երթի մասնակիցների վրա, սպանել են երկու այլ պաղեստինցիների:

«Ֆելեսթին-ալ-Յում» լրատվական կայքի հաղորդման համաձայն, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է. «Ուրբաթ օրը Խան Յունեսում գլխից վիրավորված 43-ամյա Ղազի Մոհամմեդ Աբու Մուսթաֆան նահատակվել է»:

Միևնույն ժամանակ պաղեստինցի մի երեխա ուրբաթ օրը սպանվել է Սիոնիստական ռեժիմի զորայինների կողմից:

Սիոնիստական ռեժիմի զորայիններն այսօր հարձակվելով ցուցարարների վրա, սպանել են 45 պաղեստինցիների:

Երրորդ անընդմեջ ամիս «Վերադարձի իրավունք» երթը յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը կազմակերպվում է Պաղեստինի զավթված տարածքների հետ Գազայի հատվածի սահմանային գոտու երկայնքով: Երթն ուղղված է ԱՄՆ-ի հակապաղեստինյան որոշումների և Գազայի շրջափակման դեմ:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 30-ին «Վերադարձի իրավունք» երթը սկսվելուց ի վեր նահատակվել են 154 և վիրավորվել  16750 պաղեստինցիներ:

Նահատակների մեջ են 18 երեխաներ և երկու կանայք, իսկ վիրավորներից 394-ի վիճակը ծանր է: