Պաղեստինցի աղջիկը հայտարարել է, որ մինչև Իսրայելի ոչնչացումը շարունակվելու է դիմադրությունը
Պաղեստինի դիմադրության խորհրդանիշ՝ պայքարող աղջիկը հայտարարել է, որ մինչև Իսրայելի ոչնչացումը, շարունակելու է դիմադրությունը:
«Pars Today» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ութ ամիս առաջ իսրայելցի մի զինվորի ապտակելու մեղադրանքով կալանավորված Ահադ Ալ-Թամիմին ասել է.«Զավթիչ սիոնիստների բանտերում գտնվող պաղեստինցի կանանց տրամադրությունը բարձր է»:
Զավթիչները երկու անգամ փոխեցին Ալ-Թամիմիի ազատ արձակման վայրը, որպեսզի կանխեն պաղեստինցիների հավաքը և նրա դիմավորումը:
Կիրակի օրը ազատ է արձակվել 17-ամյա Ահադ Ալ-Թամիմին, ով ձերբակալվել էր Սիոնիստական զավթիչ ռեժիմի դեմ պայքարի պատճառով:
2017թ. դեկտեմբերի 19-ին, Ահադ Ալ-Թամիմին ձերբակալվել է Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքների ժամանակ, իսրայելցի մի բանակայինի ապտակելու մեղադրանքով: