291 պաղեստինցի անչափահասներ գտնվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96241-291_պաղեստինցի_անչափահասներ_գտնվում_են_Սիոնիստական_ռեժիմի_բանտերում
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Հաննան Աշրավին ասել է.«291 պաղեստինցի անչափահասներ գտնվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 30, 2018 17:37 Asia/Tehran
  • 291 պաղեստինցի անչափահասներ գտնվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Հաննան Աշրավին ասել է.«291 պաղեստինցի անչափահասներ գտնվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում»:

Երկուշաբթի օրը Հաննան Աշրավին պաղեստինցի պայքարող պատանի Ահեդ Ալ-Թամիմիի ազատ արձակման առիթով հրապարակած հաղորդագրության մեջ հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմը շարունակում է խախտել անչափահասների իրավունքները, նրանց պահելով բանտերում ու  կտտանքների ենթարկելով»:

Հաղորդագրության մեջ  Աշրավին պահանջել է անհապաղ ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին:

«Սիոնիստական ռեժիմը ոտնահարել է պաղեստինցի բանտարկյալների իրավունքները և օգտվելով միջազգային շրջանակների պահած լռությունից, շարունակում է իր անմարդկային վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ»,ասված է հաղորդագրության մեջ:

Նշելով, որ Ահեդ Ալ Թամիմին և նրա մայրը քաղաքական վրիժառության դրդապատճառով էին ձերբակալվել ու բանտարկվել, Աշրավին ընդգծել է.«Սիոնիստական ռեժիմի բանտերում այն ինչ տեղի է ունեցել  Ահեդի ու մյուս պաղեստինցի քաղաքացիների նկատմամբ, վկայում է Սիոնիստական ռեժիմի բանակի վայրագությունների մասին»:

Ահեդ Ալ-Թամիմին 2017 թվականի դեկտեմբերի 19-ից կալանավորված է եղել: Այս 17-ամյա աղջկա  ձերբակալման պատճառը սիոնիստ զորայիններին իրենց տան բակից դուրս անելն է եղել: Նա 8 ամիս բանտարկվելուց հետո ազատ է արձակվել: