Սիրիայի հարցով Սոչիի նիստն ավարտվեց, հաջորդը նիստը կկայանա սեպտեմբերին՝ Ժնևում
Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների 10-րդ շրջանը, որ հակառակ նախորդներին այս անգամ գումարվել էր Ռուսաստանի Սոչիում, ամփոփիչ հաղորդագրություն հրապարակելով ավարտեց իր աշխատանքը:
Երկուշաբթի օրը Սոչիում մեկնարկած Սիրիայի հարցով նստաշրջանը երեքշաբթի օրը ամփոփեց իր աշխատանքը:
Բացառությամբ հանրային նիստի, Սիրիայի հարցով բանակցությունների այս շրջանն անցկացվեց փակ դռների ետևում:
Այս նստաշրջանի եզրափակիչ հաղորդագրության մեջ ասված է. «Կողմերն ընդգծում են ԻԼԻՊ-ի, Ջեբհաթ-ալ-Նուսրայի և ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հետախուզված և Ալ-Ղաիդային ու ԻԼԻՊ-ին կապված բոլոր անձանց, խմբերի ու կառույցների դեմ պայքարի ուղղությամբ իրենց վճռակամությունը»:
«Կողմերը նաև հայտարարում են Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, նաև հարևան երկրների ազգային անվտանգության խաթարման նպատակը հետապնդող անջատողական բոլոր միտումներին դիմակայելու իրենց կամքը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նստաշրջանի մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնելով հուլիսի 31-ին Սոչիում Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնավոր պատվիրակի հետ օգտակար խորհրդակցություններից, պայմանավորվածություն են ձեռք բերել խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնել առաջիկա սեպտեմբերին՝ Ժնևում:
Սիրիայի խաղաղության գործընթացում Իրանի ավագ բանագնաց Հոսեյն Ջաբերի Անսարին Սոչիի նիստից հետո հայտարարեց. «Այս նիստը համեմատաբար լավ արդյունք ունեցավ և Սիրիայի իրավիճակի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով Սիրիայի հրադադարը երաշխավորող երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պայմանավորվածությունները շարունակվելու հարմար առիթ ստեղծեց, որպեսզի այդպիսով հնարավոր լինի հանգել համակողմանի խաղաղության և հաղթահարել ճգնաժամը»: