Սաուդյան Արաբիան խախտել է Սանաայի միակողմանի հրադադարը
Կարմիր ծովում միակողմանի հրադադարի առաջին օրը Սաուդյան Արաբիայի կործանիչները հարձակման թիրախ են դարձրել մի ձկնորսական նավակ, ինչի հետևանքով զոհվել են եմենցի 9 ձկնորսներ:
Այն բանից հետո, երբ Սանաան իր համաձայնությունն է տվել Եմենի հեղափոխության կոմիտեի կողմից առաջարկված հրադարարին, Սաուդյան ագրեսոր կոալիցիան առանց հաշվի առնելու այս հրադադարը, «Զաղար» կղզու մոտակայքում հարձակման թիրախ է դարձրել մի ձկնորսական նավակ:
Երեքշաբթի օրը Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին ներկայացրել է մի նախագիծ՝ հուլիսի 31-ից օգոստոսի 15-ը ըկած ժամանակահատվածում ռազմածովային գործողությունները դադարեցնելու մասին, պայմանով, որ Սաուդական ագրեսոր կոալիցիան չխստացնի Եմենի վրա իրականացվող հարձակումները:
Այդ նախագծի համաձայն, Սաուդական կոալիցիայի համագործակցության դեպքում այն գործադրելի է բոլոր ճակատներում ու հնարավոր է երկարաձգել հրադադարի ժամկետը:
Եմենի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 1-ին գործադրման է հանձնել այս նախագիծը, սակայն սաուդական ագրեսոր կոալիցիան խախտել է հրադադարը և Կարմիր ծովում հարձակման թիրախ է դարձրել մի ձկնորսական նավակ: