Իրաքի քաղաքացին դատի է տվել ԱՄՆ-ին ու Բրիտանիային
Բասրայում բնակվող մի իրաքցի Իրաքը բռնազավթելու և ավերելու, նաև այդ երկրում վտանգավոր հիվանդություններ տարածելու մեղադրանքով, ուրբաթ օրը դատի է տվել ԱՄՆ-ին ու Բրիտանիային:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Մոհսեն Մաջբալը Բասրայի դատարանին ներկայացված բողոքի հայցում գրել է. «ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից Իրաքի բռնազավթման արդյունքը եղել է Իրաքի ենթակառուցվածքների լիարժեք ոչնչացումն ու բոլոր գործարանների փակվելը»:
«ԱՄՆ-ն ու Բրիտանիան Բասրա նահանգում մահաբեր հիվանդությունների և այդ թվում քաղցկեղի տարածման գլխավոր պատասխանատուն են համարվում»,-նշված է բողոքի հայցում:
Մաջբալն այս հայցում անդրադարձել է նաև իր երկրի գյուղատնտեսական ու անասնապահության ոլորտներին զավթիչների պատճառած վնասին:
Ալի Մոհսեն Մաջբալն այս հայցում պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ն ու Բրիտանիան ներողություն խնդրեն Իրաքի ժողովրդից և հատուցեն այդ երկրում պատերազմի ու բռնազավթումի պատճառած տույժը:
Մասսայական կոտորածի գոյության պատճառաբանությամբ, ԱՄՆ-ն ու Բրիտանիան 2003 թվականի մարտին ներխուժեցին Իրաք: Այս հայտարարությունը սակայն չապացուցվեց: