Սիոնիստական ռեժիմը ոտնահարում է պաղեստինցիների իրավունքները
Պաղեստինյան իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը մեկ ամսվա ընթացքում (հուլիս) ավելի քան 1000 անգամ խախտել է պաղեստինցիների իրավունքը Հորդանան գետի արևմտյան ափում և Ղոդսում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի մամուլի գրասենյակը հստակեցրել է, որ հուլիսին սիոնիստական զորքերը Ղոդսում 327 անգամ խախտել են պաղեստինցիների իրավունքները, այդ թվում` բախումների ժամանակ ձերբակալվել են 109 պաղեստինցիներ, և ևս 39 հոգի վիրավորվել են:
Զեկույցում նշվում է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ իրականացրած հարձակումների թիվը հասել է 927-ի, սիոնիստները նաև քանդել են պաղոստինցիներին պատկանող 39 տներ և ոչնչացրեր են նրանց գույքը:
Զեկույցի համաձայն, Հորդանանի արևմտյան ափում Իսրայելի զորայինների կրակոցից նահատկվել են 3 և վիրավորվել 172 պաղեստինցիներ:
ՀԱՄԱՍ-ի մամուլի գրասենյակը հավելել է.-«Սիոնիստական ավանաբնակները հուլիսի 27-ին ներխուժել են Ալ-Աղսա մզկիթ և 60 անգամ ևս հարձակվել են պաղեստինցիների վրա»: