Սիրիայում սպանվել է գիտահետազոտական կենտրոնի տնօրենը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96492-Սիրիայում_սպանվել_է_գիտահետազոտական_կենտրոնի_տնօրենը
Սիրիայի Համա քաղաքի արևմտյան արվարձաններում Մասիֆի շրջանի Գիտահետազոտական կենտրոնի տնօրենը սպանվել է ահաբեկչական հարձակման հետևանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2018 08:31 Asia/Tehran
  • Սիրիայում սպանվել է գիտահետազոտական կենտրոնի տնօրենը

Սիրիայի Համա քաղաքի արևմտյան արվարձաններում Մասիֆի շրջանի Գիտահետազոտական կենտրոնի տնօրենը սպանվել է ահաբեկչական հարձակման հետևանքով:

Մեսյաֆ քաղաքի գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրենն ու նրա վարորդը սպանվել են մեքենայի պայթյունի հետևանքով։ Վիրավորվել է ևս մեկ խաղաղ բնակիչ: Այս մասին հաղորդում է «Ռուսիա Ալ-Յոմ» լրատվական կայքը:

Սիրիացի գիտնականը սպանվել է այն պայմաններում, երբ տեղական աղբյուրները տեղեկացրել են, որ ահաբեկչական գործողությունը ծրագրավորվել էր կանխապես ու ճշգրիտ ձևով:

Սիոնիստական կործանիչները 2017 թ. հուլիսի 22-ին, Լիբանանի օդային տարածքով ռմբակոծել էին  Համայիի արևմտյան արվարձանում գտնվող Մասյաֆի հետազոտական կենտրոնը, որի հետևանքով զոհվել էին երկու մարդ և կենտրոնը խիստ վնասվել էր:

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը գնդակահարել է մեկ շաբաթ առաջ  Սովեյդայի գյուղերից առևանգված գիտահետազոտական  կենտրոնի մեկ ուսանող: