Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն ավելացել է
Հրապարակած վերջին զեկուցի մեջ Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ 2018թ. այդ երկրի ռազմական բյուջեն նախորդ 2017թ. նույն կտրվածքի համեմատությամբ 34 տոկոսանոց աճով կազմում է 30 մլրդ. 200 մլն. դոլար:
Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարությունը հավելել է.«Նախորդ տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ծախսերը կազմել են շուրջ 22 մլրդ. 500 մլն դոլար»:
Ալե Սաուդական ռեժիմն 2018թ. ընդհանուր իր բյուջեի 21 տոկոսը, որ կազմում է շուրջ 56 մլրդ. դոլար հատկացրել է ռազմական բաժնին:
2015թ. մարտ ամսից ի վեր Սաուդյան Արաբիան ներգրավված է Եմենի պատերազմում: Փորձագետները համոզված են, որ ամենալավատեսական հայացքով էլ եթե նայենք խնդրին Եմենի դեմ պատերազմի յուրաքանչյուր օրվա համար Ալե Սաուդը ծախսում է 200 մլն. դոլար:
Չնայած Եմենի դեմ պատերազմում մարդկային աղետի վերաբերյալ մարդու իրավունքների հարցով անկախ խմբերի նախազգուշացումներին, արևմտյան մի շարք երկրներ դեռևս շարունակում են սաուդական կոալիցիային ցուցաբերվող սպառազինական ու լոգեստիկական աջակցությունները:
Եմենի ժողովրդի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմի հետևանքով առայսօր զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր եմենցիներ: